Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Վլադիմիր Գասպարյան. Արյունոտ ծաղրածուն վերջին ներկայացումն է տալիս, մենք պիտի իջեցնենք վարագույրը

Վլադիմիր Գասպարյան. Արյունոտ ծաղրածուն վերջին ներկայացումն է տալիս, մենք պիտի իջեցնենք վարագույրը
02.12.2020 | 21:08

Արդեն անցել ենք անկման բոլոր սահմանները, բայց անդառնալիության կետին դեռ կես քայլ կա՝ գրել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
«Բաբելոնը պիտի կործանվի: Բաբելոնը չի կարող չկործանվել։ Անսահման է մեր Հոր համբերությունը, բայց անսահմանին էլ սահման է դրվում, երբ անարժան զավակները բռնվում են հպարտության մեղքով և կանգնեցնում մեղքի աշտարակը։


Բաբելոնի աշտարակը կործանվեց։ Մեր կանգնեցրած պղծության այս աշտարակն էլ կկործանվի։ Արդեն կործանվում է։ Եվ կործանվում է մեր գլխին։ Որովհետև կամավոր ընտրեցինք հպարտության մեղքը և հատուցում ենք դրա համար՝ հազարավոր չապրածների արյամբ, երկրի կորստով, ազգի անապագայությամբ...
Ոսկե հորթն էր մեր տաճարը, Աստծո շնչի փոխարեն՝ պղծության շունչը, Աստծո խոսքի փոխարեն՝ վիժվածքի հայհոյանքը, Աստծո կամքի փոխարեն՝ ամբոխի ոռնոցը։ Մենք արդեն անցել ենք անկման բոլոր սահմանները, բայց անդառնալիության կետին դեռ կես քայլ կա։ Դեռ կարող ենք կանգ առնել ու վերադառնալ, եթե ազգովին ընդունենք մեղքը և ապաշխարենք ծնկաչոք։


Արյունոտ ծաղրածուն վերջին ներկայացումն է տալիս։ Մե’նք պիտի իջեցնենք վարագույրը։ Ազգովի’ն: Անհապաղ։ Այսօր» ։

Դիտվել է՝ 2816

Մեկնաբանություններ